Արցախի ոստիկանության կողմից հետախուզվող Գեղամ Սարգսյանը հայտնաբերվել է
06-11-2017 11:40:56 | Արցախ (ԼՂՀ) | Իրավունք
Սույն թվականի նոյեմբերի 3-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել 2017թ թվականի նոյեմբերի 2-ին ժամը 16 անց 30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ 1999թ ծնված Գեղամ Սամվելի Սարգսյանի փախուստի մասին։
Արցախի Հանրապետության Ոստիկանության Ազգային Անվտանգության և Արտակարգ Իրավիճակների պետական ծառայությունների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումների արդյունքում սույն թվականի նոյեմբերի 4-ին Գեղամ Սամվելի Սարգսյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։
Փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։