2017 թվականը պատմության մեջ ամենաշոգ տարիներից մեկն է
07-11-2017 16:59:17 | | Հասարակություն
2017 թվականը կդառնա պատմության մեջ ամենաշոգ երեք տարիներից մեկը:
news.mail.ru-ի փոխանցմամբ՝ այսպիսի ցուցանիշ է ներկայացրել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO):
Նշյալ կազմակերպության գիտնականների կողմից անցկացված հետազոտության արդյունքները ներկայացվել են Բոննում, որտեղ ընթանում է միջազգային գագաթնաժողով՝ նվիրված մոլորակի պաշտպանությանը կլիմայական փոփոխություններից:
Ըստ կատարված ուսումնասիրության՝ 2017 թվականի առաջին 9-ը ամիսներին օդի ջերմաստիճանը չի գերազանցել 2016-ի ցուցանիշները:
«WMO»- ի գլխավոր քարտուղարի փոխանցմամբ՝ Ասիայում ջերմաստիճանը հասել է 50 աստիճանի, Կարիբյան ծովում և Ատլանտյան օվկիանոսում մեկը մյուսի հետևից ռեկորդային արագություն ունեցող փոթորիկներ են արձանագրվել, որոնք հասնել են մինչև Իռլանդիայի ափեր, միլիոնավոր մարդիկ տուժել են ջրհեղեղներից, մինչդեռ Հարավային Աֆրիկայում երաշտներ են եղել:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ գիտնականները շարունակում են վերլուծել այս երևույթները, բայց արդեն իսկ կարելի է ասել, որ դրանց հիմնական մասը կլիմայի փոփոխության հետևանք է, որը պայմանավորված է մարդու գործունեության բացասական ազդեցությամբ. Մասնավորապես, անտառները շարունակվում են կրճատվել, իսկ ածխաջրածնային վառելիքը նույն ինտենսիվությամբ է օգտագործվում:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտնում է, որ անցած տասնամյակի ընթացքում գլոբալ տաքացման գործընթացը կանգնել էր, բայց այժմ նորից սկսել է նոր թափ հավաքել:
Փորձագետների կանխատեսմամբ՝ կլիմայի գլոբալ տաքացման վնասակար ազդեցությունը մարդկային զոհերի տեսանկյունից սպասվում է զարգացող երկրներում:
Նրանց պնդմամբ՝ հիմնականում լուրջ խնդիրներ կառաջանան Հարավային Ասիայում: