Սիրիայում ականի պայթյունից ռուս լրագրողներ են տուժել
07-11-2017 18:23:41 | Սիրիա | Հասարակություն
Սիրիայում ականի պայթյունից վիրավորվել է 4 ռուս լրագրող և 5 զինվորական:
interfax-ի փոխանցմամբ՝ Դեր Զոր քաղաքի բնակավայրերից մեկում տեղի ունեցած ականի պայթյունից տուժել են ռուսական «НТВ» և «Звезда» հեռուստաընկերությունների լրագրողներ Իլյա Ուշենինը, Տիմուր Վորոնովը, Կոնստանտին Խուդոլեևը, Դմիտրի Ստարոդուբսկին, վիրավորվել է նաև 5 զինվորական: Վերջիններս այդ ժամանակ կատարել են նշված վայրի ականազերծման աշխատանքներ:
Բոլոր տուժածներին անմիջապես տեղափոխել են Սիրիայում գործող Հմեմեյմիմ ռազմաբազա, որտեղ նրանք ստացել են առաջին բուժօգնություն:
«Звезда» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Կոնստանտին Խուդոլեևը և Դմիտրի Ստարոդուբսկին նրանց ամենափորձառու լրագրողներից են, և սա նրանց 3-րդ գործնական ուղևորությունն էր Սիրիա:
Իր հերթին «НТВ»-ն հայտնել է, որ այս պահին իրենց համար ամենակարևորն այն է, որպեսզի լրագրողները շուտ տուն վերադառնան:
Բժիշկների խոսքերով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: