Պուտինն ու Էրդողանը նորից կհանդիպեն Սոչիում


Պուտինն ու Էրդողանը նորից կհանդիպեն Սոչիում

  • 16-11-2017 15:33:31   |   |  Քաղաքական

 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը մտադիր է Սոչի այցելել նոյեմբերի 22-ին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նորից հանդիպելու համար: 
 
Gazeta-ի փոխանցմամբ՝ Էրդողանը մասնակցելու է Սիրիայի հարցով եռակողմ բանակցությունների Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ: 
 
Նշվում է, որ Պուտինը Թուրքիայի ղեկավարին ընդունել էր Սոչիի իր նստավայրում նոյեմբերի 13-ին: Երկու երկրների ղեկավարները փակ դռների հետևում խոսել էին մինչև ուշ երեկո: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական