Կիոկուշին կարատեի Ֆեդերացիան սեմինար-պարապմունքներ է անցկացրել Սևանում


Կիոկուշին կարատեի Ֆեդերացիան սեմինար-պարապմունքներ է անցկացրել Սևանում

  • 20-11-2017 14:42:42   | Հայաստան  |  Սպորտ

 
Նոյեմբերի 19-ին Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիան անցկացրել է հերթական սեմինար-պարապմունքը՝ այս անգամ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:
 
Սեմինարը վարել է ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը, ով վերջերս մասնակցել է ճապոնացի վարպետների անցկացրած միջազգային սեմինարին: Այն նպատակ ունի  նպաստել վերոնշյալ մարզում Կիոկուշին մարզաձևի զարգացմանը և մարզիչների վարպետության կատարելագործմանը:
 
Ֆեդերացիան նախատեսում է նմանօրինակ սեմինար-պարապմունքներ անցկացնել նաև Հայաստանի մյուս մարզերում:
 
Նշենք, որ Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզչական կազմը մասնակցել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության նախաձեռնությամբ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում անցկացված մարզիչ-մանկավարժների վերապատրաստման դասընթացներին:
 
Ֆեդերացիայի մարզիչները ոչ միայն ֆիզիկական և տեխնիկական բարձր որակավորմանն ուղղված մարզումների են մասնակցել, այլև ցանկանում են էլ ավելի բարձրացնել իրենց հոգեբանական ու մանկավարժական հմտությունները: Բոլոր մասնակիցներն արժանացել են  համապատասխան վկայականների:
Նոյյան տապան  -   Սպորտ