«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանցքային դեր ունի մարդու իրավունքների ամրապնդման հարցում».Պաշտպան


«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանցքային դեր ունի մարդու իրավունքների ամրապնդման հարցում».Պաշտպան

  • 21-11-2017 19:29:22   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշանին։
 
Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված գործառույթներն ու աշխատակազմի առջև դրված խնդիրները, համագործակցության մեխանիզմները քաղաքացիական հասարակության հետ:
 
«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանցքային դեր ունի մարդու իրավունքների ամրապնդման հարցում, և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստակամ է սերտ համագործակցել Օմբուդսմանին աջակցելու աշխատանքներին»,- ասել է Ռիչարդ Միլսը։ 
 
Արման Թաթոյանը, արժեւորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարևորությունը, հաստատել է ԱՄՆ դեսպանության հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:
 
 
 
Հարգանքով՝
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք