Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
23-11-2017 15:50:52 | Բելգիա | Քաղաքական
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջացրել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների մտահոգությունը, սակայն այն ռազմական լուծում չունի:
Tass-ի փոխանցմամբ՝ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը:
«Լեռնային Ղարաբաղում չկարգավորված հակամարտությունը դարձել է ՆԱՏՕ-ի մտահոգության առարկա: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է նա:
Նշվում է, որ Արցախում հակամարտությունը սրվել է 2016 թվականից, երբ ապրիլի 2-ի գիշերը հակամարտող կողմերի շփման գծում սկսվեցին ծանրագույն զինված բախումներ: