«Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսված է. քվեարկե՛նք Միշայի օգտին․ (Տեսանյութ)Artsakhpress.am


«Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսված է. քվեարկե՛նք Միշայի օգտին․ (Տեսանյութ)Artsakhpress.am

  • 24-11-2017 12:30:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
 
Նոյեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի օնլայն քվեարկության առաջին փուլը սկսվում է այսօր՝ նոյեմբերի 24-ին, www.junioreurovision.tv կայքում:
 

Քվեարկել ցանկացողները www.junioreurovision.tvկայքում պետք է դիտեն բոլոր երգերի կարճ տարբերակները և միայն դրանից հետո մուտք կունենան դեպի քվեարկության հարթակ։ Այնուհետև քվեարկողը հնարավորություն կունենա դիտելու ավելի երկար՝ մեկ րոպե տևողությամբ հատվածներ յուրաքանչյուր մասնակցի փորձից և նոր հնարավորություն կունենա միաժամանակ քվեարկել մինչև 5 մասնակցի օգտին:

Քվեարկության առաջին փուլը կավարտվի կիրակի օրը՝ նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 18։59-ին։

Օնլայն քվեարկության արդեն երկրորդ փուլը կմեկնարկի շոուի ժամանակ և կսկսվի վերջին ելույթից հետո։ Այն կտևի 15 րոպե: Քվեները կուղարկվեն «Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության թիմին, որը դրանք ցուցատախտակի վրա կվերածի միավորների: Բոլոր օնլայն քվեները կգումարվեն և կկազմեն վերջնական արդյունքի 50 տոկոսը։

Իսկ արդյունքի մյուս 50 տոկոսը կորոշի ազգային ժյուրին, որի կազմում կլինեն երաժշտական ոլորտի պրոֆեսիոնալներ և երեխաներ։

Նոյեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին առաջին անգամ օնլայն քվեարկության միջոցով հեռուստադիտողը կարող է որոշել հաղթողին:

Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Միշան 16 մասնակիցների թվում ելույթ կունենա չորրորդը և հանդես կգա «Բումերանգ» երգով: Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ: 2016 թվականին նա մասնակցել է «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

Artsakhpress.am

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը