Ցեղասպանության թեմայով ամերիկահայ հեղինակի գիրքը Դեյտոնի գրական մրցույթի եզրափակչում է


Ցեղասպանության թեմայով ամերիկահայ հեղինակի գիրքը Դեյտոնի գրական մրցույթի եզրափակչում է

  • 29-11-2017 21:07:41   | ԱՄՆ  |  Նոր գրքեր

Ցեղասպանության մասին պատմող «100 տարվա քարավան։ հայոց ոդիսականը» Անահիտ Մակքինի գիրքն ամերիկյան Դեյտոնի քաղաքի մրցանակի եզրափակչում է։ Դեյտոնի մրցանակը տրվում է գրականության միջոցով խաղաղության գաղափարներ արծարծող ստեղծագործություններին, փոխանցում է Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըրը։ Գիրքը հիմնված է հեղինակի Ստեփան պապի հուշերի վրա, որը, վերապրելով Մեծ Եղեռնի սարսափները հասել էր Դեր Զորի անապատ։ Նա հարյուրավոր էջերով թողել է իր հուշերը, որոնցում մասնավորապես նշել է. «ականատեսը լինելով այս սատանայական ջարդերին` ես երդվեցի, որ գրի եմ առնելու տեսածս»։ Ավելի վաղ գիրքն արժանացել էր Ամերիկացի գրողների եւ լրագրողների միության մրցանակին։ 
Անահիդ ՄակՔինը գրքի վրա աշխատել է շուրջ մեկ տասնամյակ, հետազոտություններ կատարել Սիրիայում եւ Թուրքիայում։ 
Դեյտոնի Գրական մրցանակը սահմանվեց այն բանից հետո, երբ 1995թ-ին այս քաղաքում ստորագրվեցին Բոսնիական պատերազմին վերջ տված Դեյտոնյան արձանագրությունները։ 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր