Օբաման ցույց է տվել իր ծննդյան վկայականը


 

Օբաման ցույց է տվել իր ծննդյան վկայականը

  • 28-04-2011 00:07:17   | ԱՄՆ  |  Միջազգային
 Սպիտակ Տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծննդյան վկայականը, որպեսզի ապացուցի, որ նախագահը ծնվել է ԱՄՆ-ում: Այս մասին հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, նշելով, որ, ըստ վկայականի, Բ. Օբաման ծնվել է Հավայան կղզիներում 1961 թվականի օգոստոսի 4-ին: Այս քայլով Սպիտակ Տունը փորձել է հերքել այն ենթադրությունը, թե Բ. Օբաման ապօրինաբար է զբաղեցնում երկրի նախագահի պաշտոնը, քանի որ ծնվել է ԱՄՆ-ից դուրս:
Նոյյան տապան  -   Միջազգային