Նախարար Ռոստոմյանը ներկա է գտնվել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցումներին


Նախարար Ռոստոմյանը ներկա է գտնվել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցումներին

  • 04-12-2017 13:21:11   | Հայաստան  |  Սպորտ

Դեկտեմբերի 1-3-ը տեղի է ունեցել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը, որի եզրափակիչ մրցումներին ներկա են եղել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:
 
Մրցմանը մասնակցել են Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի, Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության դպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Վանաձորի մարզիկները:
 
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության չեմպիոններ են դարձել Հրաչ Բաբայանը (օդամղիչ հրացան տղաներ` 60 կրակոց), Մարիամ Միքայելյանը (oդամղիչ հրացան աղջիկներ` 40 կրակոց), Հովհաննես Մարգարյանը (վազող թիրախ՝ նորմալ վազք, տղաներ 30+30 կրակոց), Գոհար Վարդանյանը (վազող թիրախ՝ նորմալ վազք, աղջիկներ՝ 20+20 կրակոց), Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ տղաներ` 60 կրակոց), Էլմիրա Կարապետյանը (օդամղիչ ատրճանակ աղջիկներ` 40 կրակոց), Հովհաննես Մարգարյանը (վազող թիրախ՝ խառը վազք, տղաներ` 2x20 կրակոց) և Լիլիթ Մկրտչյանը (վազող թիրախ՝ խառը վազք, աղջիկներ` 2x20 կրակոց):
 
Մրցաշարի արդյունքներով կձևավորվեն Հայաստանի Հանրապետության   հավաքականները, որոնք կներկայացնեն մեր երկիրը միջազգային մրցահարթակներում։
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play