Փարիզն անհրաժեշտություն է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագիրը
04-12-2017 17:55:44 | | Քաղաքական
Փարիզն անհրաժեշտություն է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագիրը:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը, ով պաշտոնական այցով գտնվում է Եկատերինբուրգում:
Նշվում է, որ նա Եկատերինբուրգ է ժամանել դեկտեմբերի 2-ին և այնտեղ կմնա մինչև դեկտեմբերի 5-ը:
«Ինչ վերաբերում է Իրանի հետ միջուկային համաձայնագրին, մենք կարծում ենք, որ այն անհրաժեշտություն է, քանի որ թույլ է տալիս աշխարհին ավելի անվտանգ լինել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնն այս առումով արդեն իսկ դիմել է ԱՄՆ-ին: Այս հարցի շուրջ ռուսների և չինացիների դիրքորոշումը ևս նույնն է»,- ասել է նա՝ հավելելով, որ իր կարծիքով՝ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել վերոնշյալ հարցի կապակցությամբ: