Սաակաշվիլիի կողմնակիցներն ազատել են նրան միկրոավտոբուսից, որով փորձում էին տանել ուժայինները. ՈՒՂԻՂ
05-12-2017 16:34:47 | Ուկրաինա | Ի՞նչ է գրում մամուլը
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն ուժով նրան ազատել են միկրոավտոբուսից, որտեղ քաղաքական գործչին պահում Էին ուժայինները եւ փորձում Էին տանել նրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Կիեւից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Սաակաշվիլին ուժայինների կողմից ձերբակալվել Էր դեռ առավոտյան, բայց մինչ այժմ իրավապահներին չԷր հաջողվում տեղափոխել նրան: Սկզբում քաղաքական գործչի կողմնակիցները բարձրացել են միկրոավտոբուսի վրա եւ կոտրել հետեւի դուռը, իսկ հետո ուժով ազատել Սահակաշվիլիին: Մադիկ շրջապատել են միկրոավտոբուսից դուրս բերված քաղաքական գործչին եւ նրան հեռու են տանում ուժայիններից: Ընդսմին բազմության միջից Սաակաշվիլին ցույց Էր տալիս իր մի ձեռքը, որի վրա ձեռնաշղթա կար: Ազատված Սաակաշվիլին կոչ Է արել բոլորին՝ դուրս գալ Մայդան եւ շարունակել «խաղաղ բողոքը»: Նա նաեւ հայտարարել Է, որ ուղեւորվում Է խորհրդարան՝ «պահանջելու Ուկրաինայի նախագահի իմպիչմենտը»: