Հայ պատանի ձյուդոիստները կմասնակցեն Անկարայում անցկացվելիք համաշխարային մարզական խաղերին
27-04-2011 20:58:26 | Թուրքիա | Սպորտ
Վերջին շրջանում Թուրքիան բավականին ակտիվ է ձյուդոյի մրցումների կազմակերպման գործում. մարտին Անթալիայում կայացավ պատանիների եվրոպայի գավաթի խաղարկությունը, ապրիլի 24-ին Ստամբուլում ավարտվեց մեծահասակների եվրոպայի առաջնությունը, հուլիսի 15-17-ին Ստամբուլում կկայանա մեծահասակների եվրոպայի գավաթի խաղարկությունը, նաեւ մանկապատանեկան համաշխարհային մարզական խաղերը, որ անցկացվում են առաջին անգամ եւ Անկարայի քաղաքապետի հավաստիացմամբ կդառնան ավանդական:
Խաղերի ծրագրում բացի ձյուդոյից ընդգրկված է սուսերամարտ, ուշու, բասկետբոլ, բադմինտոն, աթլետիկա, թենիս, վոլեյբոլ, ըմբշամարտ, լող, ֆուտբոլ եւ այլ մարզաձեւեր:
Ապրիլի 28-ին տատամի դուրս կգան 38,42,46 կգ, իսկ ապրիլի 29-ին 50,55,60,+60 կգ քաշային կարգերում հանդես եկող պատանի ձյուդոյիստները։
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են.
Գառնիկյան Էդգար 38 կգ - Չարենցավան
Արամայիսյան Արման 38 կգ - Երեւան
Հակոբյան Գոռ 42 կգ - Երեւան
Բալյան Սերգեյ 42 կգ - Բյուրեղավան
Խաչատրյան Սամվել 46 կգ - Երեւան
Սուքիասյան Արգիշտի 46 կգ - Երեւան
Գրիգորյան Հարություն 46 կգ - Չարենցավան
Ղազարյան Կառլեն 50 կգ - Երեւան
Խիթարյան Գեւորգ 50 կգ - Երեւան
Դավթյան Արմեն 55 կգ - Երեւան
Սահակյան Գրիքոր 60 կգ - Գյումրի
Մարտիրոսյան Սամվել 60 կգ - Երեւան
Սահակյան Շավարշ +60 կգ - Չարենցավան
Նալբանդյան Դավիթ +60 կգ - Երեւան
Թիմի մարզիչներն են Հակոբ Նազարբեկյանը, Լեւոն Գեւորգյանը, Արթուր Մարտիրոսյանը եւ Նարեկ Սուքիասյանը։