Շվեդ գիտնականները ձյան փաթիլի նոր տեսակ են հայտնաբերել
20-12-2017 12:22:38 | Շվեդիա | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Շվեդիայի հյուսիսում գտնվող Լուլեո քաղաքի Տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ձյանի փաթիլի նոր տեսակ են հայտնաբերել:
Tass-ի փոխանցմամբ՝ բացահայտումը կատարել են համալսարանի վերջերս ստեղծված բաժանմունքի՝ «Ձյան ակադեմիայի» հետազոտողները ռենտգենյան ապարատի օգնությամբ:
«Հրաշալի է, որ մենք նոր գործիք ունենք և կարողանում ենք ուսումնասիրել ձյան առանձին փաթիլները: Այս նոր գործիքի օգնությամբ մենք բացահայտեցինք փաթիլի նոր տեսակը, որի մասին որևէ նկարագրություն չկա համապատասխան գրականությունում»,- նշել է փորձարարական մեխանիկայի ոլորտի հետազոտող Յուհան Կասելգրենը:
Վերջինիս խոսքերով՝ առաջին հայացքից փաթիլը նման է աստղի, սակայն ի տարբերություն արդեն իսկ հայտնի փաթիլների՝ շվեդ գիտնականների կողմից հայտնաբերված փաթիլը ոչ մեծ կնճիթ:
Յ. Կասելգրենը նաև ընդգծել է, որ փաթիլն ուսումնասիրվել է թարմ վիճակում, քանի որ հնանալու դեպքում այն խտանում է և վերածվում սառցե կտորի: