Հարավային Կորեայի միասնության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Հյուսիսային և Հարավային Կորեաները համաձայնության են եկել հունվարի 9-ին Պանմունջումի սահմանային տարածքում պաշտոնական բանակցություններ անցկացնելու վերաբերյալ: Այն կլինի 2015թ. դեկտեմբերից հետո երկու Կորեաների միջև անցկացվող առաջին ուղղակի բանակցությունը:
Ըստ Կիոդո լրատվական գործակալության հաղորդման, Հարավային Կորեայի միասնության նախարարության խոսնակ Բայք Թաե Հիոնը հայտարարել է, որ կողմերի միջև հիշյալ համաձայնությունը կայացել է կիրակի կեսօրից հետո:
Բանակցության գլխավոր հարցերից մեկը լինելու է փետրվարի 9-25-ը Հարավային Կորեայում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերում Հյուսիսային Կորեայի հավանական մասնակցության խնդիրը: