Թուրքիան իսլամաֆոբիայի հետ կապված հետաքննություն է սկսելու Եվրամիության չորս երկրներում
08-01-2018 15:49:52 | Թուրքիա | Հասարակություն
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Եվրամիության անդամ չորս երկրներում իսլամաֆոբիայի հետ կապված իրավիճակը հետաքննելու սեփական առաքելությունը:
РИА Новости-ի փոխանցմամբ` պատգամավորներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են այն պետությունների վրա, որտեղ նրանց կարծիքով` իսլամաֆոբիայի դրսևորումներն ավելի ցայտուն են արտահայտված:
Այդ երկրների թվում են Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Բելգիան:
Նրանք ծրագրում են այդ երկրներից թույլտվություն ստանալ տեղում հետաքննություն իրականացնելու համար: Համապատասխան հանձնաժողովը կսկսի աշխատել հունվարի 9-ից:
Նշվում է, որ թուրքական խորհրդարանի նախաձեռնությունը համարվում է Ավստրիայի բնակիչների բազմաթիվ քննադատական արտահայտությունների պատասխանը: Վերջիններս լուրեր էին տարածել այն մասին, որ 2018 թվականին Վիեննայում ծնված առաջին երեխան ազգությամբ թուրք աղջիկ է: