Իրանի և Իրաքի սահմանին 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
11-01-2018 12:25:51 | Իրան | Հասարակություն
5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի և Իրաքի սահմանից ոչ հեռու:
РИА Новости-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Եվրոպական միջերկրծովյաn սեյսմոլոգիական կենտրոնը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով ժամը 09.59-ին Իրաքի մայրաքաղաքից 136 կմ հեռավորությամբ դեպի արևելք և 60 կմ հեռավորությամբ իրանական Իլամ քաղաքից դեպի արևմուտք:
Երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորության վրա:
Միևնույն ժամանակ Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել երկու իրանական նահանգների` Կերմաշահի և Իլամի սահմանին, իսկ օջախը գտնվել է 8 կմ խորության վրա:
Երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնված բնակավայրը քաղաք Սումարն է, որը սահմանակից է Իրաքին:
Զոհերի և վիրավորների մասին առայժմ որևէ տեղեկատվություն չկա: