Սիրիայում փաստացի նոր պատերազմ է սկսվել, որն ուղղված է թուրքական զորքերին հյուսիսային Սիրիայից դուրս մղելուն(տեսագրություն)


Սիրիայում փաստացի նոր պատերազմ է սկսվել, որն ուղղված է թուրքական զորքերին հյուսիսային Սիրիայից դուրս մղելուն(տեսագրություն)

  • 12-01-2018 16:49:32   | Հայաստան  |  Հասարակություն



 
Սիրիայում փաստացի նոր պատերազմ է սկսվել, որը տարվում է զուտ թուրքական զորքերին հյուսիսային Սիրիայից դուրս հանելու համար: 
 
Այս մասին հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: 
 
Ըստ նրա՝  հյուսիսային Սիրիայից թուրքական զորքը դուրս մղելու քաղաքականությունը փոխհամաձայնեցված կերպով սկսել են Ռուսաստանը և Իրանը, ուստի պատահական չէ, որ Թուրքիայի արտգործնախարարություն են կանչվել հենց այդ երկու երկրների դեսպանները:  
 
Քաղաքագետի կարծիքով՝ դժվար է կանխատեսել, թե երբ կավարտվեն այդ ռազմական գործողությունները, սակայն պետք է արձանագրել, որ առանցքային կետերից մեկը՝ Իդլիբ նահանգն արդեն ազատագրված է: 
 
«Այս պատերազմը դեռ չեն անվանում Թուրքիայի դեմ, բայց փաստացի Ռուսաստանը և Իրանը ջանքեր չեն խնայում գոնե հյուսիսային Սիրիայում թուրքական զորքերի ներկայությունից ազատվելու համար»,- նշեց նա: 
 
Ս. Շաքարյանցի խոսքերով՝ ով հովանավորել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, նա էլ հովանավորել է պատերազմը Սիրիայում: 
 
«Եթե ոչ Ամերիկան, ապա Ամերիկայի դաշնակիցները, իսկ մենք բոլորս գիտենք, որ Սաուդյան Արաբիան, Եվրամիությունը ևս Ամերիկայի դաշնակիցներն են, վերջ ի վերջո պետք է իրատես լինենք: Պետք է համաձայնել Իրանի հատուկ ծառայությունների հետ, որոնք պնդում են, որ ԻՊ-ի ստեղծումը նույնպես պատկանում է ԱՄՆ-ին ու Իսրայելին»,- փաստեց քաղաքագետը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝  Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին կից գործում է «Նպատակահարմարության խորհուրդ» կոչվող մի հատուկ մարմին, որը Սիրիայում 2011 թվականից սկսված պատերազմի ընթացքում կուտակած լուրջ տեղեկատվություն ունի և սպասում է հարմար պահի այդ տեղեկատվությամբ աշխարհին զարմացնելու համար: 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play