Իսրայելցի գնորդներին վաճառել են նաև ադրբեջանցիների ու թուրքերի ներքին օրգաններ


Իսրայելցի գնորդներին վաճառել են նաև ադրբեջանցիների ու թուրքերի ներքին օրգաններ

  • 12-01-2018 21:31:51   | Ադրբեջան  |  Իրավունք

 
 
 
 
Կոսովոյի ոստիկանությունը բացահայտել է մարդու օրգանների անօրինական վաճառքով զբաղվող խումբ: Ոստիկանության հայտարարության համաձայն,  մարդկանց ներքին օրգանների փոխանակումը կատարվել է Պրիշտինայի «Medico» բժշկական կենտրոնում: Այդ հանցավոր բիզնեսում ընդգրկված կլինիկաների ցանց է  հայտնաբերվել նաև Ադրբեջանում, Կիպրոսում, Հարավային Աֆրիկայում և մի շարք այլ երկրներում:
Ադրբեջանական լրատվամիջոցները, իրենց հերթին, հայտնել են, որ իսրայելցի գնորդները խթանում են մարդու օրգանների անօրինական վաճառքը: Մասնավորապես` Ադրբեջանի «Օլայլար» լրատվական գործակալությունը հղում կատարելով «Վաշինգտոն փոստում» հրապարակված զեկույցին, հաղորդել է, որ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի ոստիկանությունը ոչնչացրել է մարդկանց օրգանների մաքսանենգությամբ զբաղվող ցանցը, որը հիմնականում նախկին խորհրդային հանրապետություններից, մասնավորապես՝ Ադրբեջանից, ինչպես նաև Թուրքիայից, մարդու օրգաններ էր վաճառում իսրայելցի գնորդներին:
 
Նոյյան տապան  -   Իրավունք