Հեյդար Ալիևը Բաքվի ջարդերի մասին ասել էր. «Անմեղ զոհերի արյունը կգնա ադրբեջանական ժողովրդի օգտին»


Հեյդար Ալիևը Բաքվի ջարդերի մասին ասել էր. «Անմեղ զոհերի արյունը կգնա ադրբեջանական ժողովրդի օգտին»

  • 13-01-2018 18:19:14   | Հայաստան  |  Հասարակություն

 
Բաքվի շենքերում հայտարարություններ էին փակցնում՝ հորդորելով հայերին ինքնակամ հեռանալ, իսկ ովքեր չհետևեցին այդ հորդորին ծեծվեցին ու սպանվեցվին: 
 
Այս մասին հունվարի 13-ին՝ 1990 թվականի Բաքվի ջարդերից 28 տարի անց, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ջարդերի ականատես Յուրի Բաղդասարյանը: 
 
Ըստ նրա՝ այդ տարիներին հայերը չեն ցանկացել Բաքվից հեռանալ, քանի որ այն համարել են իրենց հայրենիքը: 
 
«500 թվականից այնտեղ հայկական եկեղեցի է կառուցվել, որը հետո թուրքերը վերացրին: Բաքու քաղաքը կառուցվել է հայերի կողմից, և այդ մասին ես կարող եմ անվերջ պատմել»,- նշեց Յ. Բաղդասարյանը՝ հավելելով, որ այդ հողի վրա ապրել են ոչ միայն իրենց պապերը, այլև պապերի նախնիները: 
 
Ականատեսի խոսքերով՝  հայերին Բաքվից բնաջնջելու թուրքերի առաջին փորձերը կատարվել են 1905 թվականին, սակայն հաջողություն չեն ունեցել, քանի որ Նիկոլ Դումանի գլխավորությամբ դաշնակները հաղթել են թուրքերին: 
 
Նրա փոխանցմամբ՝ հայերին գազանաբար սպանելու ադրբեջանցիների ձգտումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ջարդարարների պարագլուխները համոզված էին «որքան շատ արյուն թափվի, այնքան լավ կցեմենտավորվի ազգի արիությունը և գաղափարախոսությունը»:
 
«Դրանցից հետ չմնաց այդ տարիների Ադրբեջանի ՊԱԿ-ի ղեկավար Հեյդար Ալիևը, ով «Փլուզում Լեռնային Ղարաբաղից մինչև Բելավեժյան թավուտը» գրքի հեղինակ Կիրիլ Ստոլյարովին տված հարցազրույցում ասել է. «Դիակներից եք վախեցե՞լ, անմեղ զոհերի արյունը կգնա ադրբեջանական ժողովրդի օգտին»»,- փաստեց բանախոսը: 
 
Վերջինիս պնդմամբ՝ հայերի ջարդերի հարցում թե Կրեմլը, թե Բաքուն գնացել են գործարքի: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play