Բասկետբոլի Ա լիգա. Կայացել են տարվա առաջին հանդիպումները


Բասկետբոլի Ա լիգա. Կայացել են տարվա առաջին հանդիպումները

  • 19-01-2018 11:18:03   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ Կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումները:

 
ՖԻՄԱ-ն հյուրընկալվելիս հավասար եւ լարված պայքարում 98-93 հաշվով հաղթանակ է տարել «Շիրակի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել է Գոռ Գյագունցը (ՖԻՄԱ): Նա վաստակել է 33 միավոր:
 
«Գրանդ սպորտը» սեփական հարկի տակ պարտվել է «Արթիկին»՝ 67-86: Այս խաղում ամենաարդյունավետը Արման Հակոբյանն էր («Արթիկ») 26 միավորով:
 
Տուրի վերջին խաղում, երեկ, «Ինժեները» դժվար պայքարում երեք միավորի առավելությամբ հաղթել է «Արցախին»՝ 65-62: Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվել է Բագրատ Միքայելյանը («Արցախ»): Նա վաստակել է 24 միավոր:
 
 
 
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետոբլի ֆեդերացիայի
Նոյյան տապան  -   Սպորտ