Հայաստանի քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտեի բաց նամակը


Հայաստանի քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտեի բաց նամակը

  • 23-01-2018 18:20:58   | Հայաստան  |  Քաղաքական
Փարիզ, հունվար 21, 2018
 
Բաց նամակ ուղղված
Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին
Սենատի նախագահ պարոն Ժերար Լարշեյին
Ազգային ժողովի նախագահ պարոն Ֆրանսուա դե Ռիուժիին
Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյին
Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին
ինչպես նաև
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Թորբյորն Յագլանդին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ պարոն Գուիդո Ռայմոնդիին
«Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահին
 
Հայաստանի քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտեն տեղեկացվել է, որ Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է մի շարք բարձր մակարդակի այցելություններ կատարել Ֆրանսիա՝ Փարիզ, այնուհետև Ստրասբուրգ։ Հունվարի 22ին և 23ին պլանավորված իր այցի շրջանակներում նախագահը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Սենատի նախագահ պարոն Ժերար Լարշեյին, Ազգային ժողովի նախագահ պարոն Ֆրանսուա դե Ռիուժիին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին։
 
 Քաղաքապետարանում նախագահ Սարգսյանը կհանդիպի քաղաքապետ Անն Իդալգոյին և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին։ 
Հունվարի 24-ին նա կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նապագահ պարոն Գուիդո Ռայմոնդիին, «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով»  եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ պարոն  Ջիանի Բուքիքիոյին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նորընտիր նախագահին։ 
 
Հայաստանի հանրապետության նախագահի՝ Ֆրանսիայի հանրապետություն կատարվող այցի առիթով, Հայաստանiի քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտեն ցանկանում է արտահայտել իր մեծագույն մտահոգությունը՝ կապված այս երկրում մարդու իրավունքների շարունակական խախտումների հետ, խախտումներ, որոնց համակարգային բնույթը էլ ավելի բացահայտ է դառնում։
 
Խորհրդային ժամանակներից միակուսակցության գաղափարը ժառանգած Հայաստանը այն երկրներից է, որոնք չկարողացան ընդունել գոյությունը այնպիսի մի ընդիմության, որը լինի իրական եւ բազմատեսակ։ Յուրաքանչյուր բողոք դիտարկվում է որպես այլախոհություն եւ դատական հետաքքնության է ենթարկվում. եւ աստեղ խոսքը գնում է իր հայացքների  համար հետապնդման ու ծանր պատժի ենթարկվելու մասին։ Արտառոց բան է, որ հազիվ 3 միլլիոն բնակիչ ունեցող հանրապետությունում, որը հենվում է ընտրությունների ենթադրյալ օրինականության վրա, այդպիսի մեծ քանակով դատական գործընթացներ հարուցվեն՝ պետության դեմ դավադրության մեղադրանքով ՝ 2016 թ-ից ի վեր ոչ պակաս, քան 6 դատական գործընթացներ են սկսվել Հայաստանում, որոնց խիստ թերի կատարված նախաքքնությունների արդյունքում թիրախում են հայտնվել նախկին նախարարներ ու քաղաքական ակտիվիստներ։ Եվրոպական երկրները, որոնք բարձր են կարեւորում օրենքի գերակայությունը, իրենց մտահոգությունների կէնտրոնում պետք է դնեն մեղադրանքի ու առաջադրված անհամաչափ ծանր պատիժների խնդիրը։ 
 
Այս իրավիճակն էր, որ հանգեցրեց 2016 թ-ի հուլիսի 17-ին տեղի ունեցած Սասնա Ծռեր խմբի աբստամբության լայնամասշտաբ սատարմանը ժողովրդի կողմից։ Աբստամբության ժամանակ օկուպացվել էր ոստիկանական բաժանմունք Երևանում։ Սասնա Ծռերը գնացել էին այդ քայլին, քանի որ հասկացել էին, որ համակարգը փոխելու ժողովրդավարական ճանապարհը արգելափակված է։ Նրանք հասկացել էին, որ 2008 և 2013 թթ-ի նախագահական ընտրությունների արդյունքում ընտրված Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի ազգային անվտագության ծառայության (ԱԱԾ) նախկին պետ, ՊԱԿ-ի իրավահաջորդ, եկել է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությնների և վերահսկել 2015 թ-ի դեկտեմբերին Հայաստանի օրենսդրության փոփոխությունը, ինչն իրեն թույլ կտա կառավարել երկիրը որպես ՀՀ վարչապետ սկսած 2018 թ-ից անսահմանափակ ժամկետով։
 
Դրանից հետո ճնշումները խստացան մինչև իսկ սովորական ցուցարարներին ծեծի ենթարկելու աստիճան։ Նրանցից ոմանք մինչ այսօր դատվում են նույն դատարաններում, ինչ քաղաքական ակտիվիստները, որոնք հետապնդվում են հրապարակային ելույթների համար, առանց որևէ ապացուցված փաստի։
Մեղադրայլներին ծեծի էին ենթարկում հենց դատարաններում, իսկ նրանց փաստաբանները ենթարկվում էին բազում ճնշումների․ ինչպես դատարանի մուտքի մոտ անօրինական խուզարկումները, չհաշված դատապարտյալների բարեկամների և հարազատների հասցեին հնչեցված բազմաթիվ սպառնանքերը։
 
Չնայած հայաստանյան համակարգի արդիականացման նպատակով Եվրոպական Միության Արդարադատության գործողությունների ծրագրին և եվրոպական ստանդարտներով 250 դատավորների վերապատրաստմանը, դատական գործերի ընթացքը ոչ մի առաջընթաց չի արձանագրում իրավունքների պաշտպանության տարրական ոլորտում։
 
Եվրոխորհուրդը վերահսկում և ստուգում է բարեփեխումների նպատակով (Արդարադատության գործողությունների պլան) իր կողմից կատարված դրամաշնորհների օգտագործումը, ինչպես նաև խոստումների ժամանկին կատարումը։ Ինչու՞ ՀՀ նոր օրենսգիրքը, որը մշակվել է 2012 թ-ին եվրոպական փորձագետների հետ համագործակցելով, և որը ենթադրում է նախնական հաստատման համար նախատեսված ժամկետը հնարավորինս կրճատելու միտում, 2018 թ-ին դեռևս ներկայացված չէ Հայաստանի հանրապետության Ազգային ժողով։
 
Այսօր Հայաստանում կան 109 քաղաքական բանտարկյալներ, որոնք գտնվում են ճաղերից այն կողմ։ Ցուցակը վերջնական չէ։ 
Մենք ցանկացանք հրավիրել ձեր ուշադրությունը Հայաստանի մտահոգիչ իրավիճակի որոշ պատկերների վրա ու հատկապես արդարադատության իրավիճակի։
 
Շնորհակալ ենք ձեր ուշդրության համար։ Ընդունեք, տիկնայք և պարոնայք, մեր հարգանքի խորին հավաստիքը։
Հայաստանի քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտե
 
Շանթ Ոսկերիչեան   
 
+33 6 60 68 43 10   
pris.polit.armenie@free.fr   prisonnierspolitiquesdarmenie@gmail.com
http://www.armenianrenaissance.org/fr/
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play