Հեծանվային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնությանը<br /> մասնակցում են Հայաստանի 2 մարզիկներ<br />


 

Հեծանվային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնությանը
մասնակցում են Հայաստանի 2 մարզիկներ

  • 07-08-2009 15:35:00   | Ռուսաստան  |  Սպորտ
 ՄՈՍԿՎԱ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 7-ին Մոսկվայում մեկնարկել է հեծանվային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի 2 ներկայացուցիչներից Արամ Մելիքյանը հանդես կգա խճուղայինների պայքարում: Օգոստոսի 9-ին խմբային մրցավազքի ծրագրով նա պետք է հաղթահարի 136 կմ տարածությունը: Իսկ Սուրեն Պետրոսյանը օգոստոսի 12-ին իր ունակությունները կդրսեւորի հրապարակային հեծանվավազքի միջանկյալ վերջնագծով մրցումներում: Հաջորդ օրը նա կմասնակցի «Սկրեչում»` 15 կմ 1 միջանկյալ վերջնագծով արագավազքին:
Նոյյան տապան  -   Սպորտ