Ռուսաստանին, Իրանին և այլ ուժերի դժվար թե հաջողվի վերջ տալ Սիրիայում 7 տարի շարունակվող արյունահեղությանը


Ռուսաստանին, Իրանին և այլ ուժերի դժվար թե հաջողվի վերջ տալ Սիրիայում 7 տարի շարունակվող արյունահեղությանը

  • 30-01-2018 23:53:07   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձով մեկնարկել է Սիրիայի ազգային երկխոսության համաժողովը: Այն սկսվել է երկու ժամ ուշացումով:
«Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը պետք է օգնի այդ երկրի ճգնաժամի կարգավորմանը, վերջ տա Սիրիայում ահաբեկչության երևույթին ու համերաշխություն առաջացնի ժողովրդի միջև»,- նշված է Վլադիմիր Պուտինի ուղերձում, որն ընթերցել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ նախագահի ուղերձում նշված է նաև, որ «Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի անցկացման նպատակը Սիրիայում 7 տարի տևած ճգնաժամին վերջ տալն է»:
Նկատենք` հռչակված նպատակը թեև բարի է, սակայն Ռուսաստանին դժվար թե հաջողվի հասնել այդ նպատակին, քանի որ Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների հետ հնարավոր ամեն ինչ անում է` ահաբեկչական կազմակերպություններին զինելու ու նաև այլ կերպ աջակցելու, Սիրիան մասնատելու, Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալելու, այդ երկրում խաղաղություն հաստատելու Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի ղեկավարության պլանները ձախողելու համար:
Սոչիի համաժողովի հիմնական խնդիրներից մեկը լինելու է Սիրիայի նոր Սահմանադրության ձևակերպումը՝ այդ պետության տարածքային ամբողջականության պահպանմամբ: Ընդհանուր առմամբ, Սոչիի համաժողովին ՌԴ ԱԳ նախարարության հրավերով մասնակցում են 1511 սիրիացիներ:
 
   Ա. Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական