Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Գագիկ Ծառուկյանը կներդնի 30 միլիարդ դրամ


Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Գագիկ Ծառուկյանը կներդնի 30 միլիարդ դրամ

  • 31-01-2018 18:48:52   | Հայաստան  |  Սպորտ

 
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր և ժամանակակից մարզահամալիր, որը  նախատեսված ինչպես հենակետային, այնպես էլ մյուս մարզաձևերի համար:
 
Համալիրի նախագիծը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն արդեն քննարկել է մարզաձևերի մասնագետների հետ:
 
Նոր մարզահամալիրը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընդարձակ ու հարմարավետ մարզադահլիճներ մենապայքարային և խաղային մարզաձևերի համար, ֆուտբոլի խաղադաշտ, ատլետիկայի համալիր, առանձին վազքուղի, հրաձգարան, լողավազան (50 x 25 մ), հյուրանոցային երկու մասնաշենք՝ ազգային, երիտասարդական և մանկապատանեկան հավաքականների համար:
 
 
 
Համալիրում կգործի վերականգնողական կենտրոնը, ինչպես նաև լաբորատորիան՝ մարզիկներին բժշկական համալիր ծառայություններ մատուցելու և դոպինգ ստուգումներ անցկացնելու համար:
 
 
 
Մարզահամալիրի կառուցման ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 30 միլիարդ ՀՀ դրամ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play