Tradewise Chess Festival. Լեւոն Արոնյանն առաջատարների քառյակում է


Tradewise Chess Festival. Լեւոն Արոնյանն առաջատարների քառյակում է

  • 01-02-2018 11:07:38   | Մեծ Բրիտանիա  |  Սպորտ

ՀԱՕԿ․ Ջիբրալթարում այսօր ավարտող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) իներորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Սեթհուրամանին (Հնդկաստան):

 
Վերջին տուրից առաջ Արոնյանը 7 միավորով Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Ռապպորտի (Հունգարիա) հետ բաժանում է 1-ից 4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ գործակիցներով Արոնյանը 4-րդ տեղում է:
 
Լիլիթ Մկրտչյանը սեւերով առավելության հասավ Էլիզաբեթ Հապալայի (Ավստրիա) նկատմամբ եւ 5 միավորով գտնվում է 100-րդ հորիզոնականում:
 
Այսօր տասներորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Նակամուրայի, Մկրտչյանը՝ Լուկա Մորոնիի (Իտալիա) հետ:
 
 
 
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play