Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին


Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին

  • 01-02-2018 17:14:05   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին:
 
Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացման, հայկական երկու պետությունների միջբուհական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: 
Նախագահը կարեւորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ փոխգործակցությունը՝ այն համարելով պահանջված Արցախի համար: 
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն