Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Agni-1 հրթիռը, որն ընդունակ է միջուկային մարտագլխիկ կրել
06-02-2018 13:12:20 | Հնդկաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հնդկաստանի ռազմավարական զորքերի հրամանատարությունը հերթական անգամ հաջողությամբ փորձարկել է Agni-1 փոքր հեռահարությամբ բալիստիկ հրթիռ, որն ընդունակ է միջուկային մարտագլխիկ տեղափոխել:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ փորձարկումը տեղի ունեցել երեքշաբթի՝ տեղի ժամանակով (5.30-ին), Աբդուլ Քալամ կղզում տեղակայված փորձարկման վայրից:
Նշվում է, որ հրթիռային վերջին փորձարկումները տեղի են ունեցել 2016 թվականի նոյեմբերին:
Պաշտպանական հետազոտությունների և մշակումների հնդկական կազմակերպության կողմից մշակված Agni հրթիռն առաջին անգամ փորձարկվել է 2002 թվականի հունվարի 25-ին և արդեն ծառայության մեջ է:
Agni-1 հրթիռի հեռահարությունը կազմում է 700 կմ: Այն կշռում է շուրջ 12 տոննա և ընդունակ է կրել մեկ տոննա քաշով միջուկային կամ սովորական մարտագլխիկ: