ԱՄՆ նախագահը կամ համաշխարհային հրեական կառույցի խամաճիկն է, կամ Իսրայելի անկեղծ հովանավորը


ԱՄՆ նախագահը կամ համաշխարհային հրեական կառույցի խամաճիկն է, կամ Իսրայելի անկեղծ հովանավորը

  • 10-02-2018 00:08:03   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերստին հանդես է եկել Իսրայելի սիոնիստական ռեժիմին պաշտպանելու հայտարարությամբ:
ԱՄՆ նախագահն ուրբաթ օրը սիոնիստական «Իսրայել Հայյում» օրաթերթին տված հարցազրույցում Երուսաղեմը դարձյալ ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք:
Ինչպես արդեն հայտնի է, 2017թ. դեկտեմբերի 6-ին Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք, հայտարարելով, որ մտադիր է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից Երուսաղեմ փոխադրել:
Թրամփի վերոնշյալ հայտարարությունն արժանացել է միջազգային հանրության բուռն արձագանքին ու հակազդեցությանը:
ԱՄՆ նախագահը նույն հարցազրույցում հանդես է եկել նաև Իսրայելի սիոնիստական վարչակարգի և Պաղեստինի ինքնավարության վարչակազմի միջև հաշտության բանակցությունները շարունակելու պահանջով, և սա` այն դեպքում, երբ հենց ինքն է լրջագույն սպառնալիքի տակ դրել այդ բանակցությունները: Պաղեստինցիները հակազդելով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի վիճահարույց որոշմանը, արդեն հայտարարել են, որ ԱՄՆ-ին այլևս չեն ճանաչելու հաշտության բանակցությունների միջնորդ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական