ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում ուսանողները վառել են իրենց երկրի դրոշը


ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում ուսանողները վառել են իրենց երկրի դրոշը

  • 12-02-2018 16:32:58   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Անժխտելի փաստ է, որ գրեթե ողջ աշխարհում հակաամերիկանիզմը կամ հակաամերիկանությունն աճում է: Այն Միացյալ Նահանգների նախագահի և դաշնային կառավարության քաղաքականության, հատկապես արտաքին ագրեսիվ քաղաքական գործունեության կամ ամերիկյան բարոյաարժեքային համակարգի և այլ տարրերի հանդեպ ուղղված որոշակի համընդանուր հակակրանք է, քաղաքական համոզմունք։
Այնուհանդերձ, չնայած աշխարհում հարաճուն հակաամերիկանիզմին, դժվար էր նույնիսկ ենթադրել, որ իրենց պետության հանդեպ նույն դիրքորոշումն ունեն նաև ԱՄՆ բազմաթիվ քաղաքացիներ: Մինչ Հայաստանի քաղաքացիների մի մասը գլխակորույս փորձում է այս կամ այն կերպ հասնել ԱՄՆ` այնտեղ կացության իրավունք (կարգավիճակ) ձեռք բերելու, ժամանակավոր բնակություն հաստատելու, հետո քաղաքացիություն ձեռք բերելու ու մշտական բնակություն հաստատելու նպատակով` կարծելով, թե Միացյալ Նահանգներն Էլդորադո է, ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում գտնվող Սիեթլ խոշոր քաղաքում ուսանողները վառել են իրենց երկրի դրոշը:
Ըստ «Ֆաքս նյուզ» լրատվական գործակալության հաղորդման, Սիեթլում հանրապետականների կողմնակիցների ու նրանց ընդդիմադիր ուսանողների միջև երեկ տեղի ունեցած բախման ընթացքում ուսանողները վառել են ԱՄՆ-ի դրոշը:
Ամերիկյան լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունների համաձայն, ոստիկանությունը ձերբակալել է 5 ուսանողի: Ամերիկացի երիտասարդների մեծամասնությունը, ըստ սոցհարցումների, չի համակրում ո՛չ դեմոկրատականներին, ո՛չ էլ հանրապետականներին: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական