Ճապոնական «Շիմիձու» կորպորացիան աշխատանքներ է իրականացնում<br /> Նուբարաշենի աղբավայրում ջերմոցային գազերի արտանետումների<br /> կրճատման ուղղությամբ<br />


Ճապոնական «Շիմիձու» կորպորացիան աշխատանքներ է իրականացնում
Նուբարաշենի աղբավայրում ջերմոցային գազերի արտանետումների
կրճատման ուղղությամբ

  • 29-07-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնական «Շիմիձու» կորպորացիան ներկայումս Նուբարաշենի աղբավայրում հատուկ տեխնոլոգիայով աշխատանքներ է իրականացնում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը, կորպորացիան հողածածկման, հորատանցքերի միջոցով մեթան գազը հասցնում է այրման կայան, որտեղ այն այրվելուց հետո վերածվում է ածխաթթու գազի: Այս աշխատանքների առաջին փուլը կավարտվի օգոստոսի վերջին: Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի եւ «Շիմիձու» կորպորացիայի միջեւ մարտին ստորագրվել է Նուբարաշենի աղբավայրից կենսագազի ստացման վերաբերյալ պայմանագիր: Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրից շրջակա միջավայր արտատնետվող մեթանի այրումից ստանալ էներգիա: Ծրագրի իրականացման համար, ըստ նախանական հաշվարկների, կորպորացիայի կողմից ներդրվելու է 5,5 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն