ԱՄՆ-ի Ազգային հետախուզության գործակալության տնօրենը խոստովանել է, որ Սիրիայում ընդդիմության միջոցով Ասադին տապելելու պլանները ձախողվել են


ԱՄՆ-ի Ազգային հետախուզության գործակալության տնօրենը խոստովանել է, որ Սիրիայում ընդդիմության միջոցով Ասադին տապելելու պլանները ձախողվել են

  • 14-02-2018 17:43:09   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Թերևս բոլորին է հայտնի, որ Սիրիայի առնչությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի կարևոր նպատակներից մեկը Սիրիայի կառավարության ընդդիմադիրներին և ահաբեկիչներին ֆինանսավորելով, զենք-զինամթերք հատկացնելով, այլևայլ օժանդակությամբ երկրի ներսում պատերազմը բորբոքելով, նախ Բաշար Ասադի վարչակազմի տապալմանը հասնելն է: Նպատակ, որին նրանք առայժմ չեն կարողացել հասնել` շնորհիվ Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի «Հըզբոլահ»-ի: Իսկ կհասնե՞ն, արդյոք, առաջիկայում…
Թեև ԱՄՆ-ի նախագահը, իշխանությունները, ինչպես նաև Իսրայելի սիոնիստական վարչակարգը վերոնշյալ նպատակին հասնելու համար, ինչպես ասում են, ջանք ու եռանդ չեն խնայում, Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության գործակալության տնօրեն Դեն Քոութսն օրերս խոստովանել է, որ Բաշար Ասադի հակառակորդներն այլևս չեն կարող կործանել նրան, Սիրիայի կառավարության ընդդիմադիրներն այլևս չեն կարող կործանել Բաշար Ասադի վարչակազմը:
Հղում կատարելով «Ռուսիա Ալ-Յոմ»-ին, «Փարս թուդեյ» գործակալությունը հաղորդել է, որ Սենատի տեղեկատվական ընտրյալ կոմիտեի նիստում ընթացող լսումների ժամանակ Դեն Քոութսը  հայտնել է, որ «Սիրիայում իրավիճակն ի շահ Դամասկոսի է փոխվում, և Ռուսաստանի ու Իրանի համար հնարավորություն է ստեղծվել ՝ այդ երկրում իրենց դիրքերն ամրապնդելու համար»:
Ազգային հետախուզության գործակալության տնօրենը հավելել է. «Հավանական է, որ Բաշար Ասադը մասնակցի բանակցություններին, սակայն երբեք պատրաստ չի լինի հրաժարվել իր պաշտոնից կամ ընդդիմադիրներին լիազորություններ զիջել»:
Դեն Քոութսի հավաստմամբ, սիրիացի ընդդիմադիրները 7 տարի պատերազմից հետո չեն կարող փոխել իրավիճակը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական