Հայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության 69 եւ 77 կգ քաշային կարգերի չեմպիոնները


Հայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության 69 եւ 77 կգ քաշային կարգերի չեմպիոնները

  • 22-02-2018 19:20:32   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿԵրեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր ծանրամարտի տղամարդկանց առաջնության երկրորդ օրն էր: Մարզիկները մրցեցին 69 եւ 77 կգ քաշային կարգերում:

 
69 կգ. Հրայր Հովհաննիսյան (287 կգ), Ռոստամ Կարապետյան (286), Արտյոմ Զարգարյան (262 կգ):
 
77 կգ. Ժորժ Եղիկյան (310 կգ), Հենրիխ Խաչատրյան (292 կգ), Ազատ Հակոբյան (287 կգ):
 
Վաղը մրցահարթակ կմտնեն 85 եւ 94 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Շաբաթ օրը Հայաստանի առաջնությունը կավարտվի 105 եւ 105+ կգ քաշայինների պայքարով:
 
Նոյյան տապան  -   Սպորտ