Թուրք զինվորականները հաղորդել են Աֆրինում ավելի քան երկու հազար զինյալի չեզոքացման մասին


Թուրք զինվորականները հաղորդել են Աֆրինում ավելի քան երկու հազար զինյալի չեզոքացման մասին

  • 26-02-2018 12:52:56   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Սիրիական Աֆրինում սկսված գործողությունների սկզբից թուրք զինվորականները չեզոքացրել են  քուրդ և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2059 զինյալի: 
 
Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը: 
 
Այդպիսով՝ վերջին օրերի ընթացքում չեզոքացվել է 41 մարդ: Միաժամանակ չի հստակեցվում, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է սպանվել, քանիսը՝ գերի վերցվել: 
 
Նշվում է, որ «Ձիթենու ճյուղ» գործողությունը Թուրքիան Աֆրին քաղաքի շրջանում և Սիրիայի հյուսիսում սկսել է հունվարի 20-ին: Այն ուղղված է քուրդ զինված խմբավորումների և Անկարայի պնդմամբ՝ ԻՊ ահաբեկիչների դեմ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն