Մարտի 8-ի կապակցությամբ Թուրքմենստանի նախագահի անունից կանայք 11,5 դոլար կստանան


Մարտի 8-ի կապակցությամբ Թուրքմենստանի նախագահի անունից կանայք 11,5 դոլար կստանան

  • 01-03-2018 14:52:11   | Թուրքմենստան  |  Հասարակություն

 
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից 40 մանաթի (11,5 դոլար) չափով գումարային նվերներ կհանձնվեն այդ երկրի կանանց:
 
Interfax-ի փոխանցմամբ՝  համապատասխան հրամանգիրը ստորագրել է անձամբ երկրի ղեկավարը: 
 
Ըստ հրամանագրի՝ 40 մանաթ կստանան բոլոր այն կանայք, ովքեր աշխատում են արտադրամասերում, կազմակերպություններում և հաստատություններում, ինչպես նաև նրանք, ովքեր թոշակներ և նպաստներ են ստանում, սովորում են ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, օրդինատուրայում, ուսանողներ են, դպրոցականներ և մանկապարտեզների դաստիարակներ: 
 
Նշենք, որ Թուրքմենստանում երկրի ղեկավարի անունից գումարային նվերներ հանձնվում են արդեն 5-րդ տարին անընդմեջ: 
 
Ըստ այդ երկրի պետական վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Թուրքմենստանի բնաչկության 50,2 տոկոսը կանայք են կազմել, իսկ նույն թվականի ավարտին կանանց թիվը կազմել է ավելի քան 5 մլն 477 մարդ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն