«Փյունիկը» 0:3 հաշվով պարտվեց Զագրեբի «Դինամոյին»<br />


«Փյունիկը» 0:3 հաշվով պարտվեց Զագրեբի «Դինամոյին»

  • 22-07-2009 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 21-ին ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 0:3 հաշվով զիջեց Զագրեբի «Դինամոյին»: Երեւանում կայացած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի` 0-0: 2 հանդիպումների արդյունքով հաջորդ փուլ անցան Զագրեբի ֆուտբոլիստները: Այսպիսով Հայաստանի «Բանանցը», «Միկան» եւ «Փյունիկը» դուրս մնացին հետագա պայքարից: Հուլիսի 23-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Կապանի «Գանձասարի» պատասխան հանդիպումը հոլանդական «Բրեդայի» հետ: Առաջին խաղում կապանցիները մրցակցին զիջել էին 0-6 հաշվով:
Նոյյան տապան  -   Սպորտ