Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է երկարաձգել կյանքը և նիհարել


Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է երկարաձգել կյանքը և նիհարել

  • 15-03-2018 13:55:05   | Նիդեռլանդներ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Նիդեռլանդներում Գրոնինգենի համալսարանի գիտնականները պարզել են, որ քիչ քանակությամբ ճարպ և կալորիաներ պարունակող մթերքների օգտագործումը նպաստում է կենտրոնական նյարդային համարկարգի ծերացմանը: 
 
Նրանք նաև ապացուցել են, որ նիհարելու համար ֆիզիկական վարժությունները քիչ արդյունավետ են, քան դիետաները: 
 
Korrespondent-ի փոխանցմամբ՝ գիտնականների տվյալ հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Frontiers in Molecular Neuroscience ամսագրում: 
 
Կրծողների վրա արված փորձերը ցույց են տվել, որ ուղեղի կոնկրետ հատվածներում ծերացումը և ճարպակալումն ուղեկցվում են խրոնիկ բորբոքային պրոցեսներով, ներառյալ հիպոթալամուսում, կոշտուկապատ մարմնում: 
 
Փորձին մասնակցել են վեց ամսականից մինչև երկու տարեկան մկներ, որոնց «նստեցրել» են կամ մեծ, կամ քիչ քանակությամբ ճարպերով դիետայի վրա: 
 
Ընդ որում ավելի տարեց կրծողներին կերակրել են քիչ քանակությամբ կալորիաներ պարունակող կերով, երբեմն էլ թույլ են տվել պտտվել վազող անիվով: 
 
Պարզվել է, որ ուղեղում միկրոլոգների՝ իմուննային համակարգի բջիջների (ծերացման և ճարպակալման հետ կապած բջիջներ) ակտիվության նվազեցման ամենաարդյունավետ միջոցը եղել է քիչ ճարպեր և կալորիաներ պարունակող դիետան:  
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ