Սիրիայի հարցով հաջորդ գագաթնաժողովներն անցկացվելու են Ստամբուլում և Թեհրանում
16-03-2018 13:47:08 | | Հասարակություն
Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ հաջորդ գագաթնաժողովներն անցկացվելու են Ստամբուլում և Թեհրանում:
Tass-ի փոխանցմամբ՝ այդ մասին Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նշվում է, որ Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ գագաթնաժողովը նշանակվել է ապրիլի 4-ին և անցկացվելու է Ստամբուլում:
Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 22-ին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները հանդիպում էին ունեցել Սոչիում, որի ընթացքում հայտարարել էին Սիրիայում ահաբեկչության դեմ մղված պայքարում համատեղ ձեռք բերված էական հաջողությունների, նաև այդ երկրում ճգնաժամի կարգավորման նոր որակյալ փուլի մեկնարկի մասին: