Հյութ-մարդասպաններ. ինչո՞վ են վտանգավոր քաղցր ըմպելիքները


Հյութ-մարդասպաններ. ինչո՞վ են վտանգավոր քաղցր ըմպելիքները

  • 22-03-2018 16:25:23   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
45 տարեկանից բարձր մարդիկ, ովքեր հաճախ են օգտագործում մեծ քանակությամբ քաղցր ըմպելիքներ, այդ թվում մրգային հյութեր և գազավորված խմիչքներ, հակված են մահանալ սիրտ-անոթային և այլ հիվանդություններից: 
 
Gazeta-ի փոխանցմամբ՝ այդպիսի եզրահանգման են եկել մի խումբ գիտնականներ, ովքեր իրենց հետազոտությունների նախնական արդյունքները ներկայացրել են սրտային հիվանդությունների հետազոտմամբ զբաղվող Ամերիկյան ասոցիացիայի հետ հանդիպման ժամանակ: 
 
Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում մեծ քանակությամբ շաքարավազի օգտագործումը հանգեցնում է ոչ միայն ճարպակալության, այլև  տարբեր խրոնիկ հիվանդությունների առաջացման: 
 
Նշվում է, որ հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է գրեթե 18 հազար 45 տարեկանից բարձր մարդկանց տվյալները: 
 
Վեց տարիների ընթացքում հետազոտության մասնակիցները հարցաշարեր են լրացրել, որոնցում նշել են, թե ինչպիսի հաճախականությամբ են օգտագործում մեծ քանակությամբ շաքարավազ պարունակող հյութեր, գազավորված ըմպելիքներ, թխվածքներ, կոնֆետներ և չոր մթերքներ: 
 
Գիտնականները կենտրոնացել են հետազոտության մասնակիցների մահվան պատճառների վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով սրտային պրիստուպներին, անբավարարությանը և այլ հիվանդացություններին: 
 
Պարզվել է, որ հետազոտության մասնակիցների մեկ չորրորդ մասի մոտ, որոնք ամեն օր օգտագործել են ավելի քան 700 գրամ քաղցր ըմպելիքներ, ավելի մեծ է սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու վտանգը, քան նրանց մոտ, ովքեր սննդակարգում գրեթե չեն օգտագործում քաղցր հյութեր:  
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play