27-03-2018 15:12:11 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ucom-ը վերաբացեց Հյուսիսային պողոտայի 1/2 հասցեում գտնվող վաճառքի և սպասարկման կենտրոնի առաջին հարկը, որի առանձնացված սրահները նախատեսված են ընկերության բիզնես և պրեմիեր հաճախորդների հարմարավետ սպասարկման համար:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ներկայումս բիզնես հաճախորդների թվով ընկերությունն առաջատար է (մոտ 4000 բիզնես հաճախորդ), հետևաբար նրանց արագ և որակյալ սպասարկումը՝ անհրաժեշտություն:
Ըստ նրա՝ Ucom-ը հաճախորդամետ ընկերություն է, ուստի ամեն ինչ արվում է, որպեսզի ընկերության բաժանորդները հաճույք ստանան ոչ միայն Ucom ծառայություններից օգտվելիս, այլև սպասրկման կենտրոններ այցելելիս:
Ի դեպ՝ բիզնես հաճախորդները սպասարկվելու են արտահերթ:
Իր հերթին Ucom ընկերության վաճառքի տնօրեն Կարեն Շաբոյանը տեղեկացրեց, որ նորաբաց սրահում մշտապես գործելու է հեռախոսների վերանորոգման լաբորատորիա, որտեղ հենց բաժանորդների ներկայությամբ համապատասխան որակավորում ստացած մասնագետները կվերանորոգեն սմարթֆոնները, պլանշետները, Wi-Fi մոդեմները:
«Բացի ֆիզիկական վերանորոգումներից, սրահում ունենք հատված՝ Ucom Care, որտեղ մեր բաժանորդները կարող են խորհրդատվություն ստանալ ծրագրային մասով՝ անկախ նրանից հեռախոսներն աշխատում են iOS, Windows, թե Android համակարգերով: Մենք կարող ենք հավելյալ հավելվածներ ավելացնել, կարգավորումներ անել և տեխնիկական բնույթի այլ խնդիրներ լուծել»,- ընդգծեց Կ. Շաբոյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ վերաբացված սրահ հաճախորդները կարող են մուտք գործել ինչպես Հյուսիսային պողոտայի վաճառքի և սպասարկման կենտրոնից, այնպես էլ «Tashir Street» ստորգետնյա խանութների շարքում գտնվող Ucom վաճառքի կենտրոնից: