Եվրահանձնաժողովի ղեկավարը երաշխավոր է հանդես եկել ԵՄ-Թուրքիա բանակցությունները շարունակելու հարցում


Եվրահանձնաժողովի ղեկավարը երաշխավոր է հանդես եկել ԵՄ-Թուրքիա բանակցությունները շարունակելու հարցում

  • 27-03-2018 16:24:31   |   |  Քաղաքական

 
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը որպես երաշխավոր է հանդես եկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու հարցում: 
 
Tass-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Վառնայում կայացած Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքների մասին մամուլի ասուլիսի ժամանակ: 
 
«Ինձ դժվար է խոսել Թուրքիայի և Եվրամիության միջև ներկայիս հարաբերությունների վիճակի մասին, սակայն մենք աջակցում ենք Թուրքիայի գործադրած ջանքերին երկխոսության շարունակման ուղղությամբ: Առայժմ միայն կարող են խոստանալ, որ մի պահ դա տեղի կունենա: Դեմագոգիա եմ համարում բանակցությունների դադարեցման մասին խոսակցությունները: Ես երաշխավորն եմ այն բանի, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության կապակցությամբ բանակցությունները կշարունակվեն»,- իր խոսքում ընդգծել է Յունկերը: 
 
Բանակցություններն ակտիվացնելու համար Եվրահանձնաժողովի ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանին խորհուրդ է տվել աշխատել Կիպրոսի և Հունաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, քանի որ դա հանդիսանում է անհրաժեշտ պայման ամբողջ հանրության հետ հարաբերությունները լավացնելու տեսանկյունից: 
 
Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Եվրամիության համագործակցությունը պետք է շարունակվի: 
Նրա խոսքերով՝ ԵՄ երկրները համարվում են Թուրքիայի ռազմավարական գործընկերները, որոնց հետ կապերի խզումը սխալ կլինի: 
 
«Հակառակ առկա բացասական մթնոլորտի՝ երկխոսության ճանապարհները պետք է բաց լինեն: Այսօր մենք արեցինք առաջին քայլերը, սակայն դրանց պետք է կոնկրետ գործողություններ հետևեն»,-  ասել է նա: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play