«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է ՀՊՃՀ պրոֆեսոր Էդիկ Մանուկյանը


«Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է ՀՊՃՀ պրոֆեսոր Էդիկ Մանուկյանը

  • 27-03-2018 16:59:41   | Հայաստան  |  Նոյյան Տապան TV

Մարտի 28-ին  «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվելու է  «Քննարկում» հաղորդաշարը։ Հաղորդման ընթացքում քննարկվելու է  «Կասկած. Ինչու՞ են բանտարկվում ազգային հերոսները» թեման։  Հյուրն «ԻՍՄԱ» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՊՃՀ պրոֆեսոր Էդիկ Մանուկյանը:

Մարտի 28-ին Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։

Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։

Հաղորդումը վարելու է  «Նոյյան Տապանի» հիմնադիր-տնօրեն, փիլ․ գիտ․ թեկնածու Տիգրան Հարությունյանը։

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Նոյյան Տապան TV