Վերջերս չարագուշակ ամպեր են հայտնվել Նոր Օռլեանի (ԱՄՆ, Լուիզիանա նահանգ) վրա: Դրանք միաժամանակ և հրապուրիչ են եղել, և սարսափելի:
Նոր Օռլեանի ծովի վրա կախված անսովոր ամպերը դիտած անձանցից ոմանք դա բացատրել են մթնոլորտային ինչ-որ երևույթով` այդպես էլ չկարողանալով մատնանշել, թե որոշակի ինչ երևույթի արտահայտություն է այն, ոմանք էլ իրենց տեսածին միստիկ բացատրություն են տվել ու համարել վերին ուժերի գործ, իրենց կամ նույնիսկ մարդկությանն ուղղված ինչ-որ նախազգուշացում:
Գիտնականները հավանաբար կկարողանան ինչ-որ բացատրություն գտնել այդ խիստ տարօրինակ ամպերի համար, առայժմ հայտնի է, որ դիտվածն օդատեսիլ (միրաժ) չի եղել:
Կադրերը նկարահանել է լուսանկարիչ Կերտիս Քրիստենսենը: