Ոստիկանները խոշոր չափերով շորթման դեպք են բացահայտել․ լուսանկարներ


Ոստիկանները խոշոր չափերով շորթման դեպք են բացահայտել․ լուսանկարներ

  • 04-04-2018 12:05:12   | Հայաստան  |  Իրավունք

Ոստիկանները խոշոր չափերով շորթման դեպք են բացահայտել․ խուզարկությամբ 2000 եվրո է հայտնաբերվել
Ապրիլի 3-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններիի հակազդման վարչության քրեական հետախույզները գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Սամվել Օզմանյանին։ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ապրող 37-ամյա Օզմանյանը կասկածվում էր մի կնոջից խոշոր չափերով շորթում կատարելու մեջ։
 
Ընթերակաների ներկայությամբ բերման ենթարկվածի մեքենան խուզարկվեց։ 2000 եվրո շորթած գումարն ամբողջությամբ հայտնաբերվել է։ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և փոխանցվել Վաղարշապատի քննչական բաժին։
 
Դեպքի նախապատմությանն ու բուն դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։
 
Նոյյան տապան  -   Իրավունք