ԵՄ-ը կոչ է անում հետաքննել Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակումը


ԵՄ-ը կոչ է անում հետաքննել Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակումը

  • 09-04-2018 13:55:37   | Սիրիա  |  Հասարակություն

 
Եվրամիությունը կոչ է անում միջազգային հանրությանն անհապաղ արձագանքներ Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակմանը: 
korrespondent-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի տարածած հայտարարության մեջ: 
 
Նաև ԵՄ-ը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին վերականգնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննությունը համատեղ իրականացնելու մանդատը տեղի ունեցած հանցագործության մեղավորներին հայտնաբերելու համար: 
 
«Մենք կոչ ենք անում ռեժիմի աջակիցներ Ռուսաստանին և Իրանին օգտագործել իրենց ազդեցությունը հետագա ցանկացած նման հարձակում կանխելու և ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
 
Ավելի վաղ կամավորները և փրկարարները հաղորդել էին, որ ապրիլի 7-ին ուղղաթիռը քիմիական նյութերով լցված տակառ է նետել Հարավային Գուտայում գտնվող Դումա քաղաքի վրա, որի արդյունքում զոհվել է 70-100 մարդ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն