Երևանում ավարտվել է կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը


Երևանում ավարտվել է կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը

  • 09-04-2018 16:27:19   | Հայաստան  |  Սպորտ

Ապրիլի 7-ին և 8-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Երևանում անցկացվել է կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը:
 
Մեծահասակների մրցապայքարում հայ մասնակիցներից լավագույն արդյունք է գրանցել 90 կգ քաշային Հովհաննես Սարգսյանը՝ դառնալով առաջնության արծաթե մեդալակիր, 80 կգ քաշային Նարեկ Աբոյանը արժանացել է բրոնզե մեդալի: Նշենք, որ 80 կգ քաշային կարգում առաջնության հաղթող է դարձել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մեր հայրենակից Արտյոմ Նազարեթյանը:
 
Մյուս տարիքային խմբերում (մանուկներ՝ 10-11 տարեկան, պատանիներ՝ 16-17 տարեկան) հայ կարատեիստներին հաջողվել է նվաճել ընդհանուր թվով 17 մեդալ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ