Լույս է ընծայվել Տ. Զգոն ծայրագույն վարդապետ Տեր-Հակոբյանի «Սեր և ամուսնություն» աշխատությունը
13-04-2018 18:04:30 | Արմավիրի մարզ | Նոր գրքեր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Գևորգյան հոգևոր ճեմարանի «Սերմնացան» մատենաշարի շրջանակներում լույս է ընծայել Տ. Զգոն ծայրագույն վարդապետ Տեր-Հակոբյանի «Սեր և ամուսնություն» աշխատությունը:
Երկը գրաբարից արևելահայերենի է փոխադրել Գևորգյան հոգևոր ճեմարանի Գ լսարանի սան Գևորգ դպիր Կարապետյանը:
Գրքույկի նպատակն է ամուսնության պատրաստվող մարդկանց անհրաժեշտ գիտելիքներ տալ Սուրբ Պսակի խորհրդի և դրա կարևորության մասին: Այն բազմաթիվ պատասխաններ է տալիս ընտանիքում առաջացող խնդիրների վերաբերյալ, ուղիներ մատնանշում ընտանեկան կյանքի առավել ամրապնդման համար:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: