Եթե մայրն էլ կորցնի կյանքը, երեխաները կհայտնվեն որբության շեմին. կնոջը շտապ օգնություն է հարկավոր. Տեսանյութ


Եթե մայրն էլ կորցնի կյանքը, երեխաները կհայտնվեն որբության շեմին. կնոջը շտապ օգնություն է հարկավոր. Տեսանյութ

  • 13-04-2018 18:50:33   | Հայաստան  |  Հասարակություն



 
Այսօր մեր հայրենակիցներից մի կին զանգահարեց՝ քառասունամյա Մարիամ Բրուտյանը, ով հայտնվել է անելանելի վիճակում՝ Մարիամն ամուսնացած է և ունի երկու որդի՝ 15 և 12 տարեկան և երկուսի մոտ էլ ախտորոշված է աուտիզմ: Ամուսինն անցյալ տարի մահացել է, իսկ իր մոտ ախտորոշվել է արգանդի վզիկի քախցքեղ: 
 
Մարիամը ծնունդով Դիլիջանից է, Երևանում ապրում են Քանաքեռում՝ բարեկամի տանը և մինչև շաբաթվա վերջ պետք է ազատեն բնակարանը: Մարիամը փնտրում է և մատչելի գնով վարձու բնակարան և աջակցություն առողջական խնդիրները կարգավորելու համար: Այսինքն, ունենք ընտանիք, որ ունեն և սոցիալական և առողջական խնդիրներ, եթե մայրն էլ կորցնի կյանքը, երեխաները կհայտնվեն անորոշության և որբության շեմին: Չնայած ունենք և Սոց և Առողջապահության նախարարություններ, միևնուն է, կինը դիմում է իր ժողովրդի աջակցությանը: 
Հեռախոսահամար՝ +37491 38 74 30:
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Մարիամ Բրուտյանի անունով բացվել են հաշվեհամարներ.
16041043563200AMD
16041043563201USD
16041043563202EUR
16041043563203RUR
SWIFT:ARMJAM22
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն