Մայիսի 9-ին կանցկացվի «Անմահ գունդ» քայլերթը (տեսանյութ)


Մայիսի 9-ին կանցկացվի «Անմահ գունդ» քայլերթը (տեսանյութ)

  • 13-04-2018 18:52:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մայիսի 9-ին՝ ժամը 13.00, Ազատության հրապարակից կմեկնարկի «Անմահ գունդ» խորագրով քայլերթը։ Քայլերթի մասնակիցները բարձրացնելու են Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները։ 
 
Քայլերթն Ազատության հրապարակից կշարունակվի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, որից հետո՝ կանցնի Վազգեն Սարգսյան փողոցով և կավարտվի տոնական համերգով։ 
Ակցիային մասնակցել ցանկացողները, ինչպես նաև նկարների փայտե շտանդարտների պատրաստման հարցերով կարող են դիմել «Հայաստանի անմահ գունդ» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջին (https://web.facebook.com/bessmertniy.polk.armenii/?ref=br_rs) կամ [email protected] էլեկտրոնային հասցեին։ 
Քայլերթի կազմակերպիչներն են «Հայաստանի անմահ գունդ» ՀԿ-ն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը։
 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն